Բնական մարգարտի գնի համաշխարհային ռեկորդ է սահմանվել. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:05 - Դիտում: 605



Մեծ Բրիտանիայում համաշխարհային գնային ռեկորդ է սահմանվել բնական մարգարտի համար, որը աճուրդով վաճառվել է 1.36 մլն ԱՄՆ դոլարով: Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը` այս մասին հայտնել է Սոլսբերի քաղաքում գործող Woolley and Wallis աճուրդի տան ներկայացուցիչը:

«Կատարելապես կլոր մարգարտի տրամագիծը կազմում է 17.4 մմ, իսկ քաշը` 33.14 կարատ: Միջազգային աճուրդների պատմության ընթացքում դեռևս երբեք այսքան խոշոր բնական մարգարիտ չի վաճառվել»,- հայտնել է նա:

Մասնագետների կարծիքով` մարգարիտն առաջանում է Pinctada maxima կակղամորթից: Նման չափսերի հասնելու համար 10 տարի է անհրաժեշտ: Կարծիք կա, որ մարգարիտը հայտնաբերել են Կարմիր ծովի կամ Պարսից ծոցի ջրերում:

BBC-ի հաղորդմամբ` այն պատահաբար հայտնաբերվել է ականջողերում, որոնք կինը բերել էր ոսկերչի մոտ: Մրգարիտներից մեկը բնական է եղել, մյուսը` արհեստական:


Tert.am