Կրթության ոլորտ-մասնավոր հատված համագործակցության հերթական քայլը

Ամսաթիվ: 19:03:13 - Դիտում: 47





ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում կվերապատրաստվեն մասնագետներ, ինչպես նաև ընկերությունը հնարավորություն կստեղծի այնտեղ լաբորատորիա հիմնել: Արդյունքում՝ ժամանակակից սարքերով և տեխնիկայով կնախապատրաստենք մասնագետներ և նրանց կփոխանցենք լավագույն գիտելիքներն և հմտությունները: Բացի այդ, լաբորատորիան կնպաստի շինարարական ոլորտում նոր տեխնոլոգիաների օգտագործմանը: Սա փոխշահավետ համագործակցության օրինակ է, երբ ոլորտի ընկերությունները ներդրում են անում ուսհաստատությունում, որը հետագայում որպես մասնագետ վերադառնում է ոլորտ՝ այն ավելի զարգացնելով: Համոզված ենք, որ եթե բիզնեսն ակտիվ չհամագործակցի այս ոլորտում, ապա մենք մեծ դժվարություններ կունենանք որակի բարձրացման առումով:



Իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել ՀՀ ԿԳ Նախարար՝ Արայիկ Հարությունյանը