Մարգարիտների թագուհին. հազվագյուտ քարը ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 1.3 մլն դոլարով. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:03 - Դիտում: 705



Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդի ընթացքում 1.368.000 դոլարով վաճառվել է աշխարհի ամենամեծ բնական մարգարիտը, ինչն իսկական ռեկորդ է այս տեսակի քարի համար, հայտնում է The Daily Mail-ը։

Բնական մարգարիտն ունի 17.4 մմ տրամագիծ։ Նախքան աճուրդը փորձագետները կանխատեսում էին, որ այն կվաճառվի 200.000 դոլարով։ Սակայն հոնկոնգցի անհայտ գնորդը դրա համար վճարել է 1.3 մլն դոլարից ավելի գումար։ Այժմ նա պատրաստվում է աշխարհի խոշորագույն բնական մարգարտից գեղեցիկ վզնոց պատվիրել։

Աղբյուրը մանրամասնում է, որ մարգարիտը նախքան աճուրդի հանվելը պատկանել է մի կնոջ, ով տարիներ շարունակ անտեղյակ է եղել այդ գանձի իրական արժեքի մասին։ Մասնագետներն այն ռենտգենային ճառագայթների միջոցով ուսումնասիրել են սկզբում Լոնդոնում, հետո Ժնևում և հաստատել, որ դա աշխարհի ամենամեծ բնական մարգարիտն է։ Նրանց խոսքով՝ բացառիկ քարը ձևավորվել է ծովի հատակին մոտ 10 տարվա ընթացքում։













Tert.am