Love Never Felt So Good. տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի նոր երգի պրեմիերան. StyleMedia

Ամսաթիվ: 14:05:02 - Դիտում: 640



Լոս Անջելեսում անցկացված iHeartRadio Music Awards երաժշտական մրցանակաբաշխության հյուրերին հաճելի անակնկալ է մատուցվել. տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի նոր երգի շնորհանդեսը։

Մայքլ Ջեքսոնը Love Never Felt So Good երգը գրել է 1983 թվականին, գրում է The Telegraph-ը։

Հանդիսավոր արարողության ժամանակ բեմում է հայտնվել նաև R&B երգիչ Աշերը. նա պարել է փոփ արքայի երգի ներքո։

Երգը կհայտնվի Ջեքսոնի Xscape ալբոմում, որը կլինի նրա հետմահու երկրորդ ալբոմը: Love Never Felt So Good երգն առաջինը կլինի նախկինում չթողարկված երգերի հավաքածուում։

Xscape-ը նաև կներառի Ջասթին Թիմբերլեյքից, Մերի Ջեյ Բլայջից, Դ՛Անջելոյից կատարումներ։


Tert.am