Fiat-ը մատչելի էլեկտրամեքենայի կոնցեպտային մոդել է ներկայացրել՝ անհատականացման հնարավորություններով (լուսանկարներ)

Ամսաթիվ: 19:03:09 - Դիտում: 190





Իր 120-ամյակի առթիվ Fiat ընկերությունը կոնցեպտային մեքենա է պատրաստել, որի Centoventi անվանումն իտալերենից թարգմանաբար նշանակում է «Հարյուր քսան»:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, կոնցեպտային մեքենայի երկարությունը կազմում է ընդամենը 3,6 մետր, սակայն արտաքին տեսքն ուշադրություն է գրավում ինքնատիպ դիզայնի շնորհիվ:

Մեքենայի գլխավոր առանձնահատկությունն անհատականության լայն դրսևորումներն են, ինչը վերաբերում է ոչ միայն մեքենայի արտաքին և ներքին տեսքին, այլև տեխնիկական հատկություններին:

Fiat Concept Centoventi-ն ստեղծվել է որպես շատ մատչելի էլեկտրամեքենայի նախատիպ: Առանց վերալիցքավորման մեքենան 100 կմ տարածություն կարող է անցնել, սակայն դա կարելի է ավելացնել հավելյալ մարտկոցների տեղադրմամբ: Այդ ցուցանիշը կարելի է հասցնել 500 կմ-ի: