Հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի՝ հանդերձյալ կյանքի համար նախատեսված նավի կորած մասերը

Ամսաթիվ: 19:03:08 - Դիտում: 145





Եգիպտոսի Լուքսորի թանգարանի պահեստում հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի մանրանկարչական նավի պակասող մասերը, որոնք մոտ կես դար կորած էին համարվում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, խոսքը բրիտանացի հնագետ և եգիպտագետ Հովարդ Քարթերի հայտնաբերած գտածոների մասին է: Հայտնագործությունը կատարվել էր 1922-ին, երբ Լուքսորի մոտակայքում գտնվող Թագավորների հովտում բացվել էր Թութանհամոնի դամբարանը:

Այդ գտածոները կորած էին համարվում 1973 թվականից: Թանգարանում հայտնաբերված արկղիկում նկատել են մանրանկարչական նավի փայտե կայմը և այլ մասեր: Նշվում է, որ նավը նախատեսված է եղել հանդերձյալ կյանքում փարավոնի ձկնորսական ուղևորությունների համար:

Եգիպտոսի նոր թագավորության ամենազորեղ փարավոններից մեկը հանդիսացող Թութանհամոնի շուրջ գիտնականների հետաքրքրությունը պայմանավորված է վերջինիս՝ 20 տարեկանում առեղծվածային մահվամբ: