Գիտնականները հայտնել են, որ բացահայտել են Անտարկտիկայի ափերի մոտ հանդիպող կանաչ սառցաբեկորների առեղծվածը

Ամսաթիվ: 19:03:07 - Դիտում: 230





1900-ական թվականներից ի վեր ծովագնացներն ու հետախուզողները պարբերաբար հայտնել են Անտարկտիկայի որոշ հատվածներում տարօրինակ, կանաչ գույնի սառցաբեկորների առկայության մասին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ավելի քան մեկ դար այս տարօրինակ երևույթը գտնվել է գիտնականների ուշադրության կենտրոնում ու հանգիստ չի տվել նրանց: Սակայն այժմ հետազոտողները հավատացած են, որ գտել են հարցի պատասխանը:

Ենթադրվում է, որ կանաչ գույնն Անտարկտիկա մայրցամաքի քարերի փոշու մեջ պարունակվող երկաթի օքսիդի հետևանք է:

2016թ. կատարված հետազոտության արդյունքում մասնագետները բևեռային սառույցում մեծ քանակությամբ երկաթ են հայտնաբերել և, դրանից ելնելով, ենթադրել, որ ծովի ջրերում օտար բաղադրիչները, մասնավորապես՝ երկաթի օքսիդը, կարող են փոխել ջրի գույնը: