Ռոշենբերգի 65 միլիոն դոլար արժողությամբ «հակաօրենսդրական» կոլաժը . StyleMedia.am

Ամսաթիվ: 14:05:01 - Դիտում: 565



ԱՄՆ օրենսդիրները նվազագույնը մեկ տարվա ազատազրկում են խոստանում ամերիկացի հայտնի նկարիչ Ռոբերտ Ռոշչենբերգի Canyon (1959) կոլաժը վաճառողին: Կոլաժի շուկայական արժեքը 65 միլիոն ԱՄՆ դոլար է, և այս վիճահարույց կոլաժը հետևյալ նախապատմությունն ունի։

2007թվականին 92 տարեկան հասակում մահանում է արվեստի լեգենդար դիլեր Այլեանա Սոնաբենդը, ում ժառանգորդները վաճառում են նրա հավաքածուի մի մասը՝ ժառանգության վրա դրված հսկայական հարկը ԱՄՆ-ին վճարելու նպատակով (331 միլիոն ԱՄՆ դոլար կառավարությանը և 140 միլիոն ԱՄՆ դոլար Նյու Յորք նահանգին): Այսպիսով, նրա ժառանգորդները բաժանվում են Ջեֆ Քունսի, Ռոյ Լիխտենշտեյնի, Էնդի Ուորհոլի և Սայ Տվոմբլիիաշխատանքներից, որոնք, ըստ Forbes-ի աղբյուրների, անցնում են տարբեր կոլեկցիոներների (նշվում է, մասնավորապես, ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոնի անունը):

Այլեանա Սոնաբենդի ժառանգորդները, սակայն, չեն կարողանում վաճառել Սոնաբենդի ամենահայտնի ունեցվածքը՝ Ռոշենբերգի Canyon կոլաժը, քանի որ այն կազմված է սպիտակ արծվի խրտվիլակից, իսկ ԱՄՆ դաշնային օրենքները արգելում են կենդանի, թե մեռած թռչունների պահպանումն ու առևտուրը: Նշենք, որ երբ 1981թ-ին վայրի բնության գործակալները նկատեցին արգելված արծիվը, Սոնաբենդը Canyon-ը պահելու և թանգարաններին տրամադրելու հատուկ թույլտվություն ստացավ: Այն այժմ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում է (MoMA):



Forbes.am