Նյու Յորքում վաճառվել է ամենաթանկ շափյուղան. StyleMedia.am

Ամսաթիվ: 14:04:30 - Դիտում: 661



Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը վաճառվել է ամենաթանկ շափյուղան, որը երբևէ վաճառվել է աճուրդում։ Բացառիկ շափյուղայով պլատինե մատանին վաճառվել է 5 մլն դոլարով: 32 ադամանդներով զարդարված մատանին պատրաստվել է Նյու Յորքի Oscar Heyman & Brothers ոսկերչական տանը։ Մատանու վրայի շափյուղան 28.18 կարատանոց է: Յուրաքանչյուր կարատի արժեքը 181.000 դոլար է։ Մատանու գնորդի անունը չի նշվում։ Հայտնի չէ նաև այդ մատանին վաճառքի հանած մարդու անունը։ Հայտնի է միայն, որ նախկին գնորդն այն գնել է ավելի քան 30 տարի առաջ Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը։




Armnewstv.am