Հրամայո՞ղ ես, վերահսկո՞ղ, թե՞ այնուամենայնիվ ենթարկվող․․․․

Ամսաթիվ: 19:03:02 - Դիտում: 503



Երբ ասում են, թե այսինչ կամ այնինչ բանը երկարացնում է կյանքը, արդյո՞ք մարդիկ գիտեն, թե ինչն է երկարացնում կյանքը, թե՞ նրանք առավել հստակ գիտեն, թե ինչն է այն կարճացնում։

Որոշիչ չորս րոպեներ․․․
Ըստ գիտական աղբյուրների՝ մարդու մասին մենք կարծիք ենք կազմում նրան տեսնելու առաջին չորս րոպեների արդյունքում։ Այդ ընթացքում մենք պարզում ենք՝ արդյոք մեր հարաբերություններն այդ անձի հետ դեռ երկար կշարունակվեն, թե մենք հաջորդ անգամ ստիպված կլինենք նորից ծանոթանալ։

Մենք սկսում ենք անձի մասին ինֆորմացիա հավաքել դեռ ողջույնից, որի ժեստի պատմությունը մեզ տանում է հեռավոր նախնադար, երբ այդ ժամանակահատվածի մարդիկ սեղմում էին միմյանց ձեռքը, որպեսզի ցույց տային իրենց անզեն լինելը։ Հետագայում արդեն Հռոմեական կայսրությունում, երբ մարդիկ դաշույնները սովորաբար թևքերի մեջ էին պահում, նրանք ողջունելիս սկսեցին միմյանց դաստակ սեղմել։ Այդ ժեստը հետապնդում էր նույն իմաստը, ինչ նրանցից դեռ հարյուրավոր տարիներ առաջ անում էին նախնադարյան մարդիկ։



Գոյություն ունեն ձեռքերի ցուցադրական երեք տեսակներ, որոնք մենք պայմանական կանվանենք՝ a) հրամայական, b) վերահսկողական և c) սիրալիրության։

Սրանք գիտականորեն մեկնաբանվում են՝




A «Արե՛ք այն, ինչ ես ասում եմ»




B «Հեղինակություն և իշխանություն»




C «Սպառնալիք չկա»:

Այս նույն տրամաբանությունը գործում է ինչպես հաղորդակցման (երբ ձեզ հետ շփվում են՝ օգտագործելով նմանատիպ ժեստեր), այնպես էլ ողջույնի ժամանակ։ Ողջույնի ժամանակ դուք հեշտությամբ կկարողանաք պարզել զրուցակցի տրամադրվածությունը ձեզ։ Արդյո՞ք զրուցակիցը ցանկանում է վերահսկել ձեզ, թե՞ նրա հետ դեռ երկար ժամանակ զրույցի թեմա կունենաք․․․․

Շարունակելի․․․․

Եվ կարևոր չէ, թե ինչ ասել, կարևոր է՝ ինչպես ասել։

Հեղինակ՝ Արթուր Ենգոյան
Խմբագիր՝ Լուսինե Դանուխյան