Մարզերում ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ նախագահի ուշադրության կենտրոնում է

Ամսաթիվ: 19:03:02 - Դիտում: 161



Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզի Բերդավան, Կողբ և Նոյեմբերյան համայնքներում և տեղում ծանոթացել ֆուտբոլային ենթակառուցվածքների ներկա վիճակին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այցի ընթացքում կանանց ու տղամարդկանց թիմերի սաների և մարզիչների հետ քննարկվել են տարբեր հարցեր, ինչպես նաև՝ ներկայացվել ՀՖՖ ղեկավարության կողմից նախանշված ծրագրերը, որոնց զգալի մասն ուղղված է մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմանը։ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ մարզերում ծրագրերի իրականացումը գտնվում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի մշտական ուշադրության կենտրոնում։

Այցի ընթացքում Բերդավանի աղջիկների և տղաների թիմերին փոխանցվել է մարզական գույք։