iPhone 6-ի հնարավոր տեսքը պատկերող լավագույն լուսանկարները. StyleMedia

Ամսաթիվ: 14:04:18 - Դիտում: 662



Օրեցօր նոր տեղեկություններ են ստացվում Apple-ի սպասվելիք արտադրանքի` iPhone 6 սմարթֆոնի մասին:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` ամերիկյան տեխնոլոգիական հսկայի սպասվելիք նորույթը առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ավելի մեծ էկրանի շնորհիվ, որն, ըստ լուրերի, կլինի 4.7 դյույմ անկյունագծով: Ներկայիս iPhone-ի էկրանը 4 դյույմ անկյունագիծ ունի:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Apple-ը մտադիր է մինչ տարեվերջ 2 նորույթ ներկայացնել, որոնցից մեկը 5.5 դյույմ անկյունագծով էկրան կունենա:

Համացանցում պարբերաբար նոր լուսանկարներ են հայտնվում, որոնք, աղբյուրների համաձայն, ներկայացնում են հաջորդ սերնդի iPhone-ի հավանական տեսքը: Դիզայներ Մարտին Հայեկն իր սեփական պատկերացումներով փորձել է ներկայացնել, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ iPhone 6-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուսանկար էր հայտնվել, որում պատկերվում էր, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ ապագա iPhone-ի էկրանը: