Տոնին պետք է ստեղծագործաբար մոտենալ. Արայիկ Հարությունյանը հորդորել է չմասնակցել դրամահավաքների

Ամսաթիվ: 19:02:28 - Դիտում: 297





ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորել է ծնողներին և աշակերտներին չմասնակցել դրամահավաքների.

«Եթե մենք ցանկանում ենք մեր սիրելի ուսուցչին զարմացնել այդ օրը և նվեր անել ծաղկեփնջի տեսքով, ապա դրա համար հազարավոր դրամներ պետք չեն, ուսուցիչը շատ ավելի շոյված կլինի, եթե ծնողական խորհուրդը, աշակերտները ստեղծագործաբար մոտենան տոնին և ուսուցչին նվիրեն իրենց մտքի և ձեռքի ստեղծած արվեստն ու արհեստը»: