Styleistic բուրմունք`մեկդարյա վաղեմության

Ամսաթիվ: 14:01:26 - Դիտում: 661

Բուրմունք ,որն ունի մեկդարյա պատմություն:Այսօր այն կրկին ակտուալ է`ներդաշնակ եւ գայթակղիչ:Հազիվ, թե որեւէ կին կարողանա դիմադրել:

1889

Guerlain ընկերությունը թողարկեց Jicky բուրմունքը` լեգենդար պարֆյումեր Էյմիի տխրահռչակ զարմիկի պատվին: Սա առաջին բույրն էր, որտեղ միաձուլվեցին սինթետիկ և բնական բաղադրիչները, սակայն նարդոսի ու վանիլի միաձուլումն այդպես էլ մեծ ճանաչում չվայելեց:

1959

Dana ընկերության` նարդոսի ու ցիտրուսների հիմքի վրա ստեղծված Canoe բուրմունքը վաճառվեց ընդամենը վեց շաբաթում: Այնուամենայնիվ, առնական տղամարդիկ դեռևս խուսափում են այս ունիսեքս բույրից:

1964

Fabergé-ն ստեղծեց իր փաթեթավորմամբ շամպայնի շիշ հիշեցնող Brut օծանելիքը` համեմելով այն երկար ու բովանդակալից կարգախոսով. «Եթե որևէ կասկած ունես անձիդ վերաբերյալ, փոխիր օծանելիքդ»:

1982

Guy Laroche-ը լրացրեց նարդոսը փայտային երանգներով: Drakkar Noir օծանելիքը սիրվեց մասնավորապես ամբիցիոզ ու հաջողակ երիտասարդների ու պատանիների կողմից:

1988

Davidoff-ի Cool Water բուրմունքում ավելացան պղպեղադաղձի երանգներ: Այս բուրմունքը նույնպես անասելի հաջողություն ունեցավ, մասնավորապես` երիտասարդների շրջանում:

2013

Ինչպես նշում է Prada-ի պարֆյումեր Դանիելա Անդրիերը, նոր` Luna Rossa բուրմունքի հիմքում նարդոսի իրական, զգայական բույրն է` առանց լրացուցիչ երանգների: Հիրավի, այս ծաղիկը երկար ճանապարհ է անցել և կարծես վերջնականապես ամրապնդել է իր դիրքերը տղամարդկանց օծանելիքի աշխարհում: