Մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան

Ամսաթիվ: 19:02:21 - Դիտում: 175




Կյանքի 90-րդ տարում Ժնևում մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան, հայտնել է Շվեյցարիայի ATS հեռագրական գործակալությունը:

Ինչպես նշված է, ռեժիսորը մահացել է նախօրեին օրվա երկրորդ կեսին: Նրա մահվան մասին գործակալությանը հայտնել են հարազատները:

Գորետան աշխատել է Ալեն Տաների և Միշել Սուտերի հետ: Նա նկարահանել է մի քանի ֆիլմեր, որոնք ստացել են զանազան անվանակարգներ և աշխարհի հեղինակավոր կինոմրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե արմավենու ճյուղ»: Նրա առավել հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Ժանեկագործուհին»՝ Իզաբել Յուպերի մասնակցությամբ, «Գավառաբարո կինը», «Մարիո Ռիչչի մահը», «Եթե արևը չծագի», նաև «Օրփեոս» կինոօպերան:

Ռեժիսորը նաեւ նկարահանել է «Մեգրե» ֆրանսիական սերիալի մի քանի էպիզոդներ: