STYLE աստղեր. 5 դերասանուհիներ Հոլիվուդյան երկնակամարում

Ամսաթիվ: 14:01:21 - Դիտում: 1253

Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է 5 սկսնակ, սակայն խոստումնալից դերասանուհիների, որոնց համար Հոլիվուդը մեծ ապագա է կանխատեսում։




Իր առաջին «երջանիկ տոմսը» գեղեցիկ ավստրալուհին «քաշել է» 5 տարի առաջ՝ նկարահանվելով կանաչ մայրցամաքում մեծ ճանաչում վայելող «Հարևանները» սերիալում։ Մեկ տարի անց նա որոշել է «գրոհել» Լոս Անջելեսը, որտեղ նրա բախտը կրկին բերել է։ Այնտեղ գտնվելու առաջին իսկ ամսում Մարգոն ստացել է «Պան Ամերիքան» սերիալում նկարահանվելու առաջարկ։ Հենց այս սերիալում է Մարգոյին նկատել տաղանդավոր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով, ըստ Tatler-ի, գեղեցիկ դերասանուհիների մեծ գիտակ է։ Նա Մարգոյին հրավիրել է նկարահանվելու «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն է Լեոնարդո դի Կապրիոն։ Այժմ ավստրալուհին մտադիր է վերջնականապես հաստատվել Հոլիվուդում։





Մի պահ կինոքննադատներին սկսեց թվալ, որ 14 տարեկանից ֆիլմերում նկարահանվող Քեյթ Մարան ընդմիշտ կմնա իր կրտսեր քրոջ՝ Ռունի Մարայի ստվերում։ Սակայն տեղի ունեցավ դեպքերի անկանխատեսելի զարգացում, ու «Խաղաքարտերից տնակ» բազմասերիանոց քաղաքական սերիալը, որում Քեյթը մարմնավորում է հավակնոտ լրագրող Զոի Բարնսին, շատ դուր եկավ հեռուստադիտողներին։ Փետրվարին նա կնկարահանվի սերիալի 2-րդ սեզոնում, իսկ հետո Ջոնի Դեփի ու Մորգան Ֆրիմանի հետ կմասնակցի «Առավելություն» ֆիլմի նկարահանումներին։






Յեյլի համալսարանի արվեստների բակալավրի աստիճան ունեցող սևամորթ դերասանուհուն մեծ էկրանը դիմավորեց ՝ առաջադրելով նրա թեկնածությունը «Ոսկե գլոբուս» ու «Օսկար» մրցանակաբաշխությունների անվանակարգերում։ Ամսագիրը նկատում է, որ քենիացի նրբակազմ Լյուպիտան մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ռեժիսորների, այլև ճանաչված նորաձևության տների (Gucci, Calvin Klein, Elie Saab) շրջանում, ովքեր հաճույքով են «հագցնում» նրան տարբեր միջոցառումների ժամանակ կարմիր գորգին անթերի տեսք ունենալու համար։








Դեռևս դպրոցական տարիներին Իմոջենը մեծ սիրով, սակայն համադասարանցիներից գաղտնի հաճախում էր դերասանական ստուդիա։ Նրա առաջին լուրջ ֆիլմը եղել է «V-նշանակում է վենդետա», որտեղ բրիտանուհին դերը խաղացել է առանց բառերի։ Իմոջենը լուրջ ծրագրեր ունի՝ կապված մեծ էկրանի հետ. փետրվարին նա կներկայանա Զակ Էֆրոնի սիրելիի դերում՝ «Այդ անհարմար պահը» ֆիլմում։






Մինչ դերասանուհի դառնալը, Գաբրիելա Զանա Անստրուտեր Հաֆ Կալտորպեն սեփական ուժերը փորձել է նկարչուհու ու մոդելի դերում։ Ի դեպ, մոդելային աշխարհում նա հայտնվել է «սև հովազ» Նաոմի Քեմփբելի շնորհիվ, ով համոզել է հրեշտակային արտաքինով աղջկան մասնակցել Topshop-ի ու Burberry-ի գովազդային արշավների նկարահանումներին։

Դրանից հետո աղջկան որոշել են ուղարկել ավելի լուրջ նկարահանումների, որտեղ բախտը նրան ժպտացել է։ Սկզբում նա նկարահանվել է «Համադասարանցիներ-2. Ֆրիտոնի ոսկու լեգենդը», իսկ հետո Գաբրիելան գլխավոր դեր է ստացել «Սիրո անատոմիան» հոլիվուդյան դրամայում։ Այժմ բարեկազմ դերասանուհին պատրաստվում է իր կյանքի ամենագլխավոր՝ մայրիկի դերին։