Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը

Ամսաթիվ: 19:02:20 - Դիտում: 194




Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ Էլմիրա Հեքեքյանը։ Այս մասին հայտնում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի մամուլի ծառայությունից։

Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։

Կարգ հոգվոցն հանգուցելոց և հուղարկավորություն՝ Սաղմոսավանի եկեղեցում և գերեզմանատանը փետրվարի 23-ին` ժամը 13:30: