Յուրա Մովսիսյանը հանդիպել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի հետ

Ամսաթիվ: 19:02:20 - Դիտում: 146



Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն այս օրերին Հայաստանում է:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի խաղացողն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի կանանց Մ-19 հավաքականի մարզմանը, շփվել պատանի ֆուտբոլիստուհիների հետ: