Էմմա Ուոթսոնը սիրահարվել է

Ամսաթիվ: 14:01:21 - Դիտում: 586

Գեղեցկուհի Էմմա Ուոթսոնի կյանքում նոր փուլ է սկսվել. նա սիրահարվել է և նոր ընկեր ունի:

Դերասանուհու ընկերոջ անունն է Մեթյու Ջեննի: 21-ամյա երիտասարդը Օքսֆորդի համալսարանի ուսանող է և ունի խոստումնալից ապագա:

Պապարացիները վերջերս զույգին նկատել են Կարիբյան կղզիներում, որտեղ նրանք վայելել են ծովը, արևն ու միմյանց ընկերակցությունը: Շրջապատում գտնվողները փաստել են, որ զույգը շատ երջանիկ տեսք է ունեցել՝ ոչ մի վայրկյան իրարից չհեռանալով: