Սարի. Ճնշում եմ զգում արդյունքների պատճառով

Ամսաթիվ: 19:02:19 - Դիտում: 156



«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդից» 0:2 հաշվով կրած պարտության մասին:

«Մեր բախտը չբերեց, քանի որ լավ անցկացրինք առաջին կեսը, բայց արդյունքում հաշիվը 0:2 էր: «Մանչեսթեր Յունայթեդին» մի քանի հնարավորություն տվեցինք: Նման հաշվից հետո երկրորդ կեսում խաղալը բարդ էր:

Ես ճնշում եմ զգում միայն արդյունքների պատճառով, դրանից բացի այլ պատճառներ չկան: Մենք պետք է շարունակենք աշխատել, ավելի ագրեսիվ լինել և վճռորոշ գործել մրցակցի տուգանային հրապարակում»,- Սարիի խոսքը մեջբերել է BBC Sport-ը:

Հավելենք, որ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը խիստ դժգոհ է թիմի վերջին արդյունքներից, և բացառված չէ, որ առաջիկայում Մաուրիցիո Սարին պաշտոնանկ արվի: