ԱՄՆ-ում մահացել է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը համարվող գիտնական Ուոլլես Սմիթ Բրոքերը

Ամսաթիվ: 19:02:19 - Դիտում: 173




ԱՄՆ-ում կյանքի 88-րդ տարում մահացել է երկրաբան և կլիմայագետ Ուոլլես Սմիթ Բրոքերը, որն առաջինն է գործածել «գլոբալ տաքացում» տերմինը, գրում է Associated Press-ը:

Գիտնականը վախճանվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Ինչպես գրում է NBC News-ը, Բրոքերը վերջին ամիսներին վատառողջ է եղել:

Բրոքերն իր կարիերայի ընթացքում 14 գիրք և ավելի քան 500 գիտական հոդված է հրատարակել: Հոդվածներից մեկում, որը հրատարակվել է 1975թ.-ին՝ Science ամսագրում, Բրոքերն առաջին անգամ օգտագործել է «գլոբալ տաքացում» տերմինը: Հոդվածում նա նախազգուշացրել է Երկրի կլիմայի վրա մարդու գործունեության հնարավոր հետևանքների մասին: