Լեւոն Արոնյանը որքա՞ն գումար է վաստակել 2018 թվականին

Ամսաթիվ: 19:02:12 - Դիտում: 248



«World Chess»-ը հաշվել է, թե աշխարհի առաջատար շախմատիստները մրցանակային ի՞նչ գումարներ են ստացել 2018 թվականին: Անցած տարի անցկացվել է 32 միջազգային խոշոր մրցաշար, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 4 865 066 եվրո, իսկ մրցաշարային օրերի քանակը եղել է 246 օր: Ամենից շատ գումար վաստակել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 745 211 եվրո, երկրորդ տեղում աշխարհի թագի հավակնորդ Ֆաբիանո Կարուանան է՝ 719 476 եվրո, եռյակը եզրափակում է Շախրիյար Մամեդյարովը՝ 225 024 եվրոյով: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցաշրջան 2018-ում ընդհանուր առմամբ վաստակել է 159 411 եվրո եւ Top ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:


Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ