Եվրահանձնաժողով. Եվրոգոտու հարուստ և աղքատ երկրների միջև խզումը մեծացել է

Ամսաթիվ: 19:02:12 - Դիտում: 140



Եվրոպական միասնական արժույթը չդարձավ եվրոգոտու պետությունների տնտեսությունների հավասարեցման միջոց, ընդհակառակը, վերջին ճգնաժամի հետևանքով եվրոգոտու հարուստ և աղքատ երկրների միջև խզումը մեծացավ, այդ մասին խոստովանել է տնտեսական և ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեր Մոսկովիսին՝ Եվրախմբի՝ եվրոյի գոտու ֆինանսների նախարարների խորհրդի՝ երկուշաբթի հայացած նիստից հետո Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Եվրոյի գոտին, ինչպես այն մտածված է, չհանգեցրեց իր պետությունների տնտեսական զարգացման ավտոմատ հավասարեցման: Ընդհակառակը, վերջին ճգնաժամի ժամանակից ի վեր մենք տեսնում ենք, որ առավել հարուստ և աղքատ պետությունների միջեւ խզումը սոսկ մեծանում է, և դա է պոպուլիստական կուսակցությունների աճող եվրաագրեսիվության գլխավոր պատճառը»,- նշել է նա:

2008 – 2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և 2010 – 2014 թվականներին դրան հետևած եվրոյի գոտու սուվերեն պարտքի ճգնաժամի տարիներին եվրոյի գոտու երկրների պետական պատքի մակարդակն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 2007 թվականի միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 64,9 տոկոսից մինչև միագումար ՀՆԱ-ի 91,9 տոկոսը 2017 թվականին: Միևնույն ժամանակ Միության հարավային երկրների պարտքի մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով բազմակի գերազանցում է հյուսիսային պետությունների պարտքի մակարդակը: