Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման մասին նախագիծը

Ամսաթիվ: 19:02:11 - Դիտում: 140


ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը:

Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Նախապատրասվում է նմանատիպ նախագիծ նաև 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժած անձանց հատուցման վերաբերյալ»,- գրել է Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ պատրաստվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին և քաղաքացիներին հնարավորություն կտա հոսանքի վճարների մինչև 10%-ի խնայողություններ անել: