Ունենալու ենք հեղափոխական նոր օրենք. Արայիկ Հարությունյան

Ամսաթիվ: 19:02:09 - Դիտում: 125



Քիչ առաջ ավարտվեց «Բարձրագույն կրթության, գիտության և գիտահետազոտական գործունեության մասին» նոր օրենքի աշխատանքային խմբի հետ առաջին մեծ քննարկումը: Անկեղծ ասեմ՝ շատ անհանգիստ էի ներկայացումից առաջ, քանի որ բարեփոխումը, որն իրականացնելու ենք այս օրենքով, և առաջադրանքը, որ կար խմբի առաջ, շատ բարդ են:

Բայց ուրախությունս շատ մեծ է, որովհետև գտնվել են բարդ առաջադրանքների լուծումները ու, իրոք, ունենք լավ նախագիծ: Վերջնական տեսքի բերելուց հետո նախագիծը կուղարկվի շահագրգիռ խմբերին, կազմակերպություններին, կունենանք հանրային լայն քննարկում:

Իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել Հայաստանի Հանրապետության ԿԳ նախարար՝ Արայիկ Հարությունյանը