Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ Հս. Կորեան «տնտեսական հրթիռի» կվերածվի

Ամսաթիվ: 19:02:09 - Դիտում: 53


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում տնտեսական բարգավաճում է խոստացել Հյուսիսային Կորեային: Նրա խոսքով՝ «տաղանդավոր» Կիմ Չեն Ընի գլխավորությամբ երկիրը «տնտեսական հրթիռի» կվերածվի:


«Հյուսիսային Կորեան՝ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ, հիասքանչ տնտեսական կենտրոն կդառնա: Նա կարող է զարմացնել շատերին, սակայն չի զարմացնի ինձ, քանի որ ես ծանոթ եմ նրա հետ ու լավ գիտեմ՝ ինչի է նա ունակ: Հյուսիսային Կորեան կվերածվի հրթիռի, սակայն այլ՝ տնտեսական հրթիռի»,- գրել է նա Twitter-ում:


Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Հանոյում՝ փետրվարի 27-28-ը:

Հիշեցնենք, որ առաջին պատմական հանդիպումը տեղի էր ունեցել 2018-ի ամռանը՝ Սինգապուրում: