Ուկրաինայի նախագահի թեկնածուի վրա ջուր են լցրել ուղիղ եթերում (տեսանյութ)

Ամսաթիվ: 19:02:08 - Դիտում: 60


Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շախովը ZIK հեռուստաալիքի ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդման ժամանակ ջուր է լցրել երկրի նախագահի թեկնածու, Պետական հարկային ծառայության նախկին ղեկավար Ռոման Նասիրովի վրա:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, միջադեպը տեղի է ունեցել բանավեճի ընթացքում: Նասիրովը հայտարարել է, որ տարվա ընթացքում երկրում կարելի է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 15000 գրիվնա, իսկ կենսաթոշակը՝ մինչև 5000 գրիվնա:

Պատգամավորը, իր հերթին, վրդովվել է թեկնածուի ծրագրերից: «Դուք մարդկանց ասում եք աշխատավարձերի ու թոշակների մասին: Ասացեք, խնդրեմ, դուք ո՞ր իշխանությունում եք աշխատել... Լսեք, ձեզ այսօր թարմանալ է պետք», - ասել է Շախովը:

Այդ ասելուց հետո նա բաժակով ջուրը լցրել է Նասիրովի ուղղությամբ:

Ուկրաինայում նախագահական ընտրարշավը մեկնարկել է դեկտեմբերի 31-ին, իսկ ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: