Դավիթ Տոնոյանն ու Դենիս Մանտուրովը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ

Ամսաթիվ: 19:02:08 - Դիտում: 56


Փետրվարի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմատեխնիկական բնույթի հարցերի լայն շրջանակ։

Նախարար Մանտուրովը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի իրականացման բարձր մակարդակի և երկկողմ համագործակցության համար։

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ հարկավոր է ավելի խորացնել ձեռքբերումները: