Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ամսաթիվ: 19:02:05 - Դիտում: 200


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալ», -նշված է վարչապետի որոշման տեքստում։

Նշենք, որ Գրիշա Թամրազյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն է