ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչները քննարկել են Թրամփի և Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը

Ամսաթիվ: 19:02:04 - Դիտում: 188


Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող բանակցությունները, հաղորդում է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը բանակցություններ է անցկացրել Հարավային Կորեայի՝ Կորեական թերակղզում խաղաղության ու անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Դո Հունի հետ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են ԱՄՆ – ԿԺԴՀ կայանալիք գագաթնաժողովը՝ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման բոլոր մանրամասները հստակեցնելու համար: