Ազգային ժողովի հատուկ նիստում կներկայացվի կառավարության ծրագիրը։

Ամսաթիվ: 19:02:04 - Դիտում: 485


ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» Կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ԱԺ պետք է ներկայացվի Կառավարության գործունեության ծրագիրը: Այնուհետ՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը: Հաջորդիվ արդեն կգումարվի խորհրդարանի նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով: Ի դեպ, Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տրամաբանական է, որ Կառավարության ծրագրի հենքում կլինեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրույթները ու երկրի զարգացման այն մոդելը, որը կարտացոլի բնակչության տարբեր սոցիալական խմբերի պահանջները։
Հ.Գ. Առաջիկա օրերին e-gov.am կայքում պետք է հրապարակվի նաեւ ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը։
Իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել ԱԺ պատգամավոր՝ Նազելի Բաղդսարյանը