Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դիտել են Գոգոլի «Ռևիզոր» կատակերգական ներկայացումը

Ամսաթիվ: 19:02:03 - Դիտում: 192


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի՝ տիկին Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը տիկնոջ և դուստրերի հետ դիտել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը, որի գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Ղազանչյանը, բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղազանչյանը։