Թուրքմենստանում կփակվի Գիտությունների Ազգային Ակադեմիան

Ամսաթիվ: 19:02:03 - Դիտում: 432


Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը սկանդալային որոշում է ընդունել,ըստ որի,երկրի ֆինանսական վիճակից դուրս գալով,3 տարվա ընթացքում կփակվի Թուրքմենստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան...
Հիշեցնեմ,որ նախկին նախագահ,իրեն թուրքմենների հայր հռչակած Սափարմուրադ Նիյազով-Թուրքմենբաշին,այն արդեն փակել էր 1998 թ-ին՝այն պատճառաբանությամբ,որ դա թուրքմենների մենթալիտետին չհամապատասխանող ինչ-որ բան է...Սակայն Նիյազովին նախագահի պաշտոնում փոխարինած Բերդիմուհամեդովը 2009 թ-ին այն կրկին վերաբացել էր...
Հավելեմ,որ Թուրքմենստանի ԳԱԱ-ն,որը հիմնադրվել է 1951 թ-ին իր մեջ է միավորում 26 գիտահետազոտական ինստիտուտներ,ԲՈՀ-ը և երկրի Սեյսմիկ ծառայությունը...
Չզարմացա թուրքմենների նախագահի այս որոշումից,որովհետև ստրկատիրությունից մեկից կոմունիզմ անցած թուրքմենների համար կրթությունը և հատկապես ակադեմիական կրթությունը իրոք ինչ-որ անհասկանալի բան էր...Խորհրդային իշխանությունների բոլոր ջանքերը ակադեմիական կրթություն տալ միջինասիական և կովկասյան որոշ քոչվոր ժողովուրդների ապարդյուն էին,որի ապացույցը՝Թուրքմենստանի ԳԱԱ-ի փակման որոշումն է...
Բերդիմուհամեդովի կարծիքով սոված թուրքմենների գլխավոր խնդիրները՝գիտությունն է..Այո՛,տգետ հասարակությանն ավելի հեշտ է կառավարել...
Հ.Գ.Որոշ ժամանակ առաջ ինչ-որ առաջադեմ հայեր ևս առաջարկում էին փակել Օրբելիի հիմնած Հայաստանի ԳԱԱ-ն...Հուսամ,այդ կարճամիտ տգետների երզանքը երազանք էլ կմնա...
Իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել քաղաքագետ՝ Գագիկ Համբարյանը