Gyumri Street Art Day, Գյումրի. Սթրիտ Արտի Օր. Stylemedia.am

Ամսաթիվ: 17:10:19 - Դիտում: 489



Հոկտեմբերի 20-ին, Գյումրիում կայանալու է միջոցառում Գյումրու բրենդավորման ծրագրի շրջանակներում: Միջոցառման մանրամասները ֆեյսբուքյան էջից.

«Պլանավորո՞ւմ եք գնալ Գյումրի այս ուրբաթ: Հայրաքաղաքի մուտքի մոտ՝ գարեջրի գործարանի հարևանությամբ, կտեսնեք հաճելի մշակութային իրարանցում:

Գյումրու բրենդավորման ծրագրի շրջանակներում DEEM-ը կազմակերպում է մի շատ հավես իվենթ՝ Գյումրի սթրիթ արտի օր, որի ժամանակ տաղանդավոր երիտասարդներ Գյումրիից ու Երևանից իրենց պատկերավոր երևակայությունը կթողեն բետոնե գորշ պարիսպների վրա՝ ողողելով դրանք գույներով ու Գյումրուն հատուկ կերպարներով:


Կլինի լավ երաժշտություն, բարձր տրամադրություն»: